ՀՖՖ Գործկոմի ապրիլի 23-ին տեղի ունեցած նիստում կայացվեցին որոշումներ VBET ՀՀ Зրեմիեր Լլիգայում արտասահմանցի ֆուտբոլիստների քանակի փոփոխության վերաբերյալ:
Ինչպես իրազեկում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, քննարկումների արդյունքում (ձայների 8 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ) որոշվեց, որ, սկսած 2021/2022 մրցաշրջանից, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հանդիպումների ժամանակ խաղադաշտում յուրաքանչյուր թիմի կազմում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ առնվազն 3 ֆուտբոլիստ՝ 2-ի փոխարեն:
©2021 Armenian Soccer