Armenian Soccer
Armenian Soccer

Դարպասապահ Արսեն Բեգլարյանն անձնական ռեկորդային նոր ցուցանիշ գրանցեց

ՀՀ ազգային հավաքականի և Երևանի «Ուրարտու» դարպասապահ, 28-ամյա Արսեն Բեգլարյանն անձնական ռեկորդային նոր ցուցանիշը գրանցեց։

Ինչպես հայտնում են երևանյան ակումբի լրատվական ծառայությունից, VBET Հայաստանի պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Ուրարտու» — «Արարատ-Արմենիա» հանդիպմանը (0:0), դարպասը պահելով անառիկ, Բեգլարյանն անցկացրեց իր 60-րդ «չոր» հանդիպումը Հայաստանի առաջնություններում։

Տեղին է նշել, որ 28-ամյա դարպասապահը Հայաստանի առաջնություններում 60 «չոր» հանդիպումների շեմը հատած ամենաերիտասարդ դարպասապահն է։

©2021 Armenian Soccer