Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԱԾ «ԳԱՆՁԱՍԱՐ ԿԱՊԱՆԸ» ՀՖՖ ԿՈՂՄԻՑ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 1ՄԼՆ ԴՐԱՄՈՎ

Նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
03/11/2020թ․-ի գրությամբ «Գանձասար-Կապան» ՖԱ-ն հրաժարվում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունից և VBET Գավաթի խաղարկությունից:
ՈՐՈՇԵՑԻՆ`
9.1․ «Գանձասար-Կապան» ՖԱ-ն՝ սեփական դիմումի համաձայն, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության ընթացքում հետագա մասնակցությունից հրաժարվելու համար, ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Գանձասար-Կապան» թիմին հեռացնել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունից, ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցումների խաղերին մասնակցելու իրավունքից զրկել՝ հաջորդ մրցաշրջանում միայն Առաջին խմբի առաջնությունում հանդես գալու հնարավորությամբ, «Գանձասար-Կապան» ՖԱ-ին տուգանել 500000 ՀՀ դրամի չափով:
9.2․ «Գանձասար-Կապան» ՖԱ-ն՝ սեփական դիմումի համաձայն, VBET Հայաստանի Գավաթի խաղարկության ընթացքում հետագա մասնակցությունից հրաժարվելու համար, ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «Գանձասար-Կապան» թիմին հեռացնել ԳԽ մրցաշարից, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունից, հաջորդ մրցաշրջանում Գավաթի խաղարկության մասնակցության իրավունքից զրկել, «Գանձասար-Կապան» ՖԱ-ին տուգանել 500000 ՀՀ դրամի չափով:
9.3 «Գանձասար-Կապան» ՖԱ-ն՝ սեփական դիմումի համաձայն, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունից և VBET Գավաթի խաղարկությունից հրաժարվելու համար, հիմք ընդունելով ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 17-րդ հոդվածի 17.06- կետը՝ չեղյալ համարել և զրոյացնել «Գանձասար-Կապան» թիմի և մրցակից թիմերի կողմից կայացած խաղերի ընթացքում ձեռք բերված միավորները:

©2020 Armenian Soccer