Armenian Soccer
Armenian Soccer

Ահեղ մրցակիցների հետ խաղերում Էդուարդ Սպերցյանը շարունակում է թրծվել «Կրասնոդարի» գլխավոր թիմում կազմում

ՀՀ  ազգային հավաքականի թեկնածու համարվող ՌԴ պրիմեր լիգայի առաջնության մասնակից Կրասոնդարի»  երիտասարդ կիսպաշտպան  Էդուարդ Սպերցյանին  ակումբի մարզիչները սկսել են ավելի ու ավելի շատ վստահել  և նրան առավել հաճախակի են   ընդգրկել գլխավոր թիմի կազմում:   Ու այդ  առումով բացառիկ   ու նշանակալից էին  նրա մասնակցությունը      այնպիսի  պատսախանատու ու կարևոր հանդիպումներում,  ինչպիսիք  Չեմպիոնների  լիգայի խմբային մրցաշարի 2-րդ և 3 -րդ տուրերում «Չելսիի»  ու «Սևիլիայի»   հետ  մրցամարտերը:
Արդեն նշել ենք, որ խոստումնալից , 20-ամյա հայազգի ֆուտբոլիստը   ՉԼ-ի խմբային մրցաշարի 2 –րդ  տուրում  հոկտեմբերի   28-ին    անգլիական  հանրահայտ      «Չելսիի»      խաղում  «Կրասոնդարի»  ասպարեզ մտավ  82 –րդ  րոպեին ու նորամուտը նշեց միջազգային հանդիպումներում:
Էդուարդն,   ով «Կրասնոդարի» երիտասարդական  թիմի առանցքային խաղացողներից   է ու այդ թիմում մասնակցած 15 խաղում 7 գոլի հեղինակ է դարձել,  արդեն հասցրել  գլխավոր թիմի կազմում   էլ ՌԴ պրիմեր լիգայի 4 հանդիպումներում ելույթ ունենալ :
Եվ ահա  նոյեմբերի  4-ին ՉԼ-ի   խմբային մրցաշարի E խմբի  3 –րդ տուրի շրջանակում «Կրասնոդարը»  Իսպանիայում հյուրընկալվեց  հանրահայտը «Սևիլիային: Խաղասկիզբը խոստումնալից էր ռուսական թիմի համար, ու 21-րդ  րոպեին «Կրասնոդարն» արդեն 2:0 հաշվով հաղթում էր ահեղ մրցակցին: Թվում էր խոշոր անակնկալ է հասունանում:   Մինչ  ընդմիջում Ռակիտիչին հաջողվեց կրճատել հաշվի մեջ եղած տարբերությունը`1:2: Իսկ    2 –րդ կեսում 69-րդ և 72 –րդ րոպեների դուբլ ձևակերպած Մարոկկոյի ազգային հավաքականի 23-ամյա  հարձակվող Յուսեֆ  Էն –Նեսիրիի     ջանքերով    «Սևիլիան« 3:2 հաշվով կամային   հաղթանակ կորզեց «Կրասնոդարից» : Այս խմբի առաջատարները 3 տուրից հետո  7-ական միավորով «Չելսին» ու «Սևիլիան» են, իսկ «Կրասնոդարն»    իր ակտիվում գրանցած 1 միավորով 3-4 –րդ տեղերն է կիսում ֆրանսիական  «Ռենի» հետ:
Հավելենք , որ «Սևիլիայի»  հետ կարևոր  խաղում Սպերցյանը  կրկին մասնակցեց  հանդիպմանը:Նա   34-րդ րոպեին փոխարինեց 20 –ամյա  վրացի կիսապաշտպան Լեոն   Սաբուային, երբ հանդիպման   հշիվը դեռ  2:0 էր հօգուտ Կրասնոդարի: 45- րդ րոպեից սկսած իսպաանկան ակումբը մնաց 10 հոգով, քանի խաղադաշտից հեռացեց  Իսպանիայի ազգային հավաքականի  34-ամյա   պաշտպան Խեսուս Նավասը:  Բայց ռուսայան ակումբը այս հանգամանքից  ոչ միայն օգտվել  չկարողացան,այլ ընդհակառակը    2 գոլ բաց թողեցին ու պարտվեցին  2:3 հաշվով: Նկատնենք, ,որ Սպերցյանն   65 -րդ րոպեին,  երբ հաշիվը դեռ 2:1 էր հօգուտ                      «Կրասնոդարի» փոխարինվեց:  Էդուարդը մինչ այդ 51 –ր րոպեին դեղին քարտի էր արժանացել:

©2020 Armenian Soccer