Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ազգային հավաքականի պաշտպան խզել է ֆրանսիական «Այաչոյի» կնքած պայմանագիր

Ֆրանսիայի  Լիգա 2-ի ընթացիկ առաջնությունում 20 թիմների առաջնությունում 4 –րդ տեղում ընթացող   «Այաչոն» խզել է  ՀՀ   ազգային հավաքականի   24-ամյա պաշտպան Գայել Անդոնյանի  հետ կնքած պայմանագիրը:  Ներկայումս  200 հազար եվրո տրասֆերայի արժեք  ունեցող   Մարսելի «Օլիմպիկ» ակումբի մարզադպրոցի սան  հայազգի կենտրոնական պաշտպանը 2015թ մարտի 29-ից ՀՀ  ընտրանու կազմում անցկացել է 23 հանդիպում:Բացի այդ 2011-ի ապրիլին  նա  2 հանդիպում էլ անցկացրել է Մ 16 տարեկանների Ֆրանսիայի հավաքականի կազմում:
Corsematin.com-ը տեղեկացնում է՝ թիմի գլխավոր մարզիչ Օլիվյե Պանտալոնին, խոսելով Գաելի մասին, ասել է, որ որոշվել է խզել պայմանագիրը 24-ամյա ֆուտբոլիստի հետ, ով մտադիր է ուժերը փորձել  մեկ այլ ակումբում։

©2020 Armenian Soccer