Armenian Soccer
Armenian Soccer

ՈՒրուգվահայ հարձակվողը հրավիրվել է Ուրուգվայի օլիմպիական հավաքական

Ուրուգվայական «Պենյարոլ» ակումի սան  ներկայումս ԱՄՆ-ի  MLS, «Լոս-Անջելեսի»  21 –ամյա ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը հրավիրվել է Ուրուգվայի օլիմպիական հավաքական, որի կազմում արդեն երկու մարզում է անցկացրել: Մարաշլյանը 2016-2017թթ «Պենյարոլի» կազմում մասնակցել է 46 խաղի դրաձել է 13 գոլ, իսկ «Լոս-Անջելեսի»   կազմում 2018թ մինչ օրես անցկացրել է 53 հանդիպում ,որոնց ընթացքում 23 գոլ է հեղինակել:Նա Մ 17 տարեկանների Ուրուգվայի  ընտրանու կազմում  2015թ-ին  մասնակցած  9 խաղում դարձել է 3 գոլ, 2016-2017թթ՝ Մ20 տարեկանների  կազմում՝ 16 խաղի խփել է 2 գոլ:
21-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է Ուրուգվայի օլիմպիական ընտրանու  այն 23 խաղացողների թվում, ովքեր ընտրական փուլում ընդգրկված են B խմբում,ովքեր  պայքարելու  են  Տոկիո-2020-ի օլիմպիադայի  ուղեգրի համար Նրանց խմբային փուլի մրցակիցներն են՝ Պարագվայի, Բրազիլիայի, Բոլիվիայի և Պերուի ընտրանիները:
Կոլումբիայի Արմենիա քաղաքում կայանալու է Մարաշլյանի թիմի առաջին խաղը (և ամբողջ մրցաշարը), որում նրանք մրցելու են Պարագվայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա հունվարի 19-ին:

©2020 Armenian Soccer