ՀՀ ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալիշիրը լքել է շվեդական «Գյոտեբորգը» և կարիերան կշարունակի հունական «Ապոլոն Սմիրնիս» ակումբում:
 30-ամյա ֆուտբոլիստն,ում տրանսֆերային  արժեքը հիմա 500 հազար եվրո  է, խաղացել է Մ19 Շվեդիայի հավաքականում,իսկ 2018թ հունիսի 4-ին էլ նորամուտն է նշել ՀՀ ազգային հավաքականում, ու մինչ օրս   վերջինիս մասնակցել է 13 խաղի: 
 3 տարվա  «Գյոտեբորգում» ելույթ ունենալուց   և   երկրի բարձրագույն խմբի առաջնության և գավաթի խաղարկությունում  80 խաղում  2 գոլ խփելուց     հետո    հայազգի պաշտպանը 2021թ  հունվարի 8-ից  ելույթները կսկսի  հունական  Աթենքի «Ապոլոն Սմիրնիս» ակումբում:
«Գյոտեբորգը»   ընթացիկ առաջնությունում 16 թիմերի պայքարում զբաղեցրել է 12 –րդ հորիզոնականում: «Ապոլոն Սմիրնիս» Հունաստանի ընթացիկ առաջնությունում 1-ին շրջանի ավատից հետո 14 թիմերի մրցապայքարում զբաղեցնում է  11-րդ  տեղը: 
©2021 Armenian Soccer
