Armenian Soccer
Armenian Soccer

ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՕԳՈՒՄ Է ԱԵԼ-ԻՆ ԿԻՊՐՈՍԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԱՌՆԱԼՈՒՆ

Հունվարի 2-ին Կիպրոսի  1 –ին դիվիզիոնի առաջնության  16-րդ տուրի շրջանակում  ՀՀ ազգային հավաքականի   կիսապաշտպան Գևորգ  Ղազարյանի թիմը`Լիմասոլի ԱԵԼ-ը արտագնա խաղում մրցեց    14 թիմերի պայքարում  12 –րդ տեղում ընթացող Պանո Պոլեմիդիա քաղաքի  «Կարմիոտիսսայի» հետ:
Հանդիպման ելքը վճռեց 8 –րդ  րոպեին 33-ամյա  իսպանացի Սիտո Ռիերայի  խփած միակ գոլն ,որը  1:0 հաշվով հաղթնակ պարգևեց ԱԵԼ-ին:
Ղազարյանը առանց փոխարինման մասնակցեց   ողջ հանդիպմանն ու օգնեց    իր թիմին պահպանելու հաղթական հաշիվը: Սա ընթացիկ առաջնությունում ՀՀազգային  հավաքականի 32-ամյա կիսապաշտպանի երկրի ընթացիկ առաջնությունում   ԱԵԼ-ի կազմում  անցկացրած  5 –րդ հանդիպումն էր, որի ընթացքում 209 րոպե եղել է խաղադաշտում  և 1 գոլի հեղինակ է դարձել:Այս հաղթանակից հետո ԱԵԼ-ը  16 խաղից հետո վաստակած 34 միավորով սկսեց գլխավորել մրցաշարային  աղյուսակը:  
Հաջորդ`17-րդ  տուրում Ղազարյանի թիմը հունվարի 6-ին սեփական հարկի տակ կհյուրընկալի 29 միավորով 5 –րդ հորիզոնականը զբաղեցնող, երկրի քառակի փոխչեմպիոն, կրկնակի գավաթակիր Լառնակայի ԱԵԿ-ին:  Հիշեցնենք, որ ԱԵԼ-ն էլ երկրի  6 –ակի չեմպիոն ու 7-ակի գավաթակիր է:

©2021 Armenian Soccer