ՀՀ ազգային հավաքականը մարտի 28-ին Երևանում 2:0 հաշվով հաղթեց Իսլանդիայի ընտրանուն ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի 2-րդ տուրի խաղում: 1-ին տուրում ՀՀ ընտրանին 1:0 հաշվով հաղթանակ էր տարել Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ:
Ինչպես տեղեկացնում է աշխարհի առաջնության թվիթերյան պաշտոնական միկրոբլոգը՝ Իսլանդիայի հավաքականի նկատմամբ հաղթանակով մեր ընտրանին իր պատմության ռեկորդ է սահմանել:
««Առաջին անգամ իր պատմության մեջ ՀՀ հավաքականը ԱԱ որակավորման մրցաշարը մեկնարկում է 2 անընդմեջ հաղթանակով», — գրված է FIFA World Cup էջում:
They’ve just beaten Iceland and, for the first time in their history, have opened their #WCQ campaign with back-to-back wins.
Ի դեպ, ՀՀազգային հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոնն էլ 3-րդ խաղն անընդմեջ իր դարպասը պահել է անառիկ:
©2021 Armenian Soccer