Armenian Soccer
Armenian Soccer

Կապառոս.«Մենք թիմ ենք և հաղթեցինք առաջին հերթին թիմային խաղի շնորհիվ»

ՖԻՖԱ ԱԱ 2022-ի որակավորման J խմբի երկրորդ մրցափուլի Հայաստան-Իսլանդիա հանդիպումից հետո՝ մարտի 28-ին` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխախաղային մամուլի ասուլիսը.
« Խաղի սկիզբը բարդ ստացվեց: Սակայն 1-ին խաղկեսի կեսերին  մեր թիմը սկսեց ավելի շատ տիրել գնդակին և սկսեց օգտագործել այն   ազատ գոտիներն, որը թողնում էր մրցակիցը: Ես չէի ուզի նշել հատուկ այս  2 ֆուտբոլիստներին (Տիգրան Բարսեղյանը, Խորեն Բայրամյանը),կնշի ողջ թիմի խաղը: Մենք թիմ ենք և հաղթեցինք առաջին հերթին թիմային խաղի շնորհիվ:Չեմ սիրում անհատապես գնահատել ֆուտբոլստներին,  քանի որ ֆուտբոլը դա թիմային խաղ է:Որպեսզի այս կամ   այն ֆուտբոլիստը լավ խաղա, իր թիմակիցը պետք  է նույնպես լավ խաղա,այնպես,  որ  ես այսօր կնշի ամբողջ թիմի ն,ինչպես նաև մարզասերնեին, ովքեր շատ  մեծ   աջակցություն ցուցաբերեցին: Պետք է խոսել ամբողջ թիմի և մարզասերների դերակատարության մասին: Մենք միասին  ենք հասել  այս ամենին: Իհարկե,  Տիգրանը, Խորենը շատ լավ խաղ անցկացրին,բայց  նույնը կարելի է ասել Սոլոմոնի, Արտակի, Հովոյի և մյուս տղաների մասին:  Սա թիմ է և  թիմային խաղում  ռոտացիան անհրաժեշտ տարր է կազմում: Մյուս հանդիպմանը նորից ռոտակացիա կլինի:
Ես չգիտեմ և չեմ ուզում խոսել առանձին  ֆուտբոլիստների խաղի մասին: Այժմ պետք է  խոսել թիմային խաղի մասին, այն խաղի  վեարբերյալ,  որ ցուցադրեց   մեր թիմը, ինչպես նաև  մարզասերների մասին:  Հիանալի արդյունքի հասանք,հենց դրա մասին էլ այժմ պետք խոսենք» :  

©2021 Armenian Soccer