Տակտիկական վարժություններ, առանձին աշխատանք պաշտպանության և հարձակման վրա, խաղ փոքր տարածության մեջ, երկկողմանի խաղ: Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախավերջին մարզումը Լեհաստան մեկնելուց առաջ: Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:
Մարզման սկզբում ֆուտբոլիստները փորձարկեցին խաղը պաշտպանութունում, իսկ հետո՝ հարձակման մեջ: Այնուհետև թիմը կատարեց սահմանափակ տարածության մեջ արագ կողմնորոշվելու տակտիկական վարժություններ, իսկ վերջում անցկացրեց երկկողմանի խաղ: Մարզիչները նաև փորձարկեցին Վրաստանի հավաքականի դեմ խաղի հավանական կազմը:
Հոկտեմբերի 9-ին թիմը կանցկացնի ևս մեկ մարզում, որից հետո կմեկնի Լեհաստան: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի 3-րդ տուրի Հայաստան-Վրաստան հանդիպումը կկայանա Լեհաստանի Տիխի քաղաքում:
©2020 Armenian Soccer