Ղազախստանի պրիմեր լիգայի 16-րդ տուրում հոկտեմբերի 30-ին Ղազախաստանի վերջին 6 տարիների անփոփոխ չեմպիոն «Աստանան» հյուրընկալել էր վերջին 5 տարիների անփոփոխ փոխչեմպիոն «Կայրաթին»: Հանդիպմանը երկու կողմերից էլ մասնակցեցին ՀՀազգային հավաքականի 1-ական խաղացող: «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը առանց փոխարինման մասնակցեց ողջ հանդիպաման ու 6 –րդ րոպեին արժանացավ դեղին քարտի, իսկ «Կայրաթի» կազմում էլ ելույթ ունեցած Կամո Հովհաննիսյանն ևս իր թիմի մեկնարկային կազմում էր, բայց փոխարինվեց 81-րդ րոպեին:
Ընթացիկ առաջնության միանձնա առաջատար Ալմաթիի Venue Stadion Jas Qyran մարզադաշտում կայացած սկզբունքային մրցամարտում հյուրի կարգավիճակով հանդես եկած «Կայրաթն» այս խաղում հաղթեց նվազագույն `1:0 հաշվով: Հաղթական միակ գոլի հեղինակը Ղազախստանի ազգային հավաքականի 25-ամյա հարձակվող Աբաթ Այինբետովն էր: Հիշեցնենք, որ «Կայրաթն» երկրի 2004թ չեմոիոնն է, ու 2015-2019թթ`փոխչեմպիոնն է, ու բացի այդ էլ 4 անգամ նվաճել է Ղազախստանի գավաթը:
«Կայրաթը» 16 խաղում վաստակած 41 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: 1 խաղ պակասը անցկացրած «Աստանան» էլ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականն ու իր ակտիվում ունի գրանցած 27 միավոր: Հովհաննսիյանն ընթացիկ առաջնությունում «Կայրաթի» կազմում մասնակցել է 12 խաղի, խաղասշտում եղել է 523 րոպե, ու դարձել է 1 գոլի հեղինակ: Տիգրան Բարսեղյանն «Աստանայի» կազմում մասնակցել է բոլոր 15 հանդիպումներին, այդ ընթացքում խաղադաշտում եղել է 1134 րոպե ու հեղինակել է 3 գոլ:
Հերթական `17 –րդ տուրում Աստանան» նոյեմբերի 4-ին հյուրընկալվելու է «Տարազին»,իսկ «Կայրաթն» էլ նոյեմբերի 3 –ին կհյուրընկալի «Օրդաբասին»:
ՀՀ ազգային հավաքականի 2 խաղացող էլ ` պաշտպան Արման Հովհաննիսյանն ու կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը հանդես են գալիս այժմ 26միավորով 4-րդ տեղում ընթացող հայազգի 40-ամյա մասնագետ Գրիգորի Բաբայանի ղեկավարությամբ ելույթ ունեցող 2010թ Ղազախստանի չեմպիոն Կուստանայի «Տոբոլի» կազմում: 16 –րդ տուրում «Տոբոլն» արտագնա խաղում 3:0 հաշվով պարտության մատնեց «Օրդաբասին»: Ավետիսյանը փոխարինման մտավ 71 –րդ րոպեին, երբ խաղի հաշիվն արդեն 3:0 էր, իսկ Հովհաննսիյանը , թեև հայտավորված էր , սակայն խաղին չմասնակցեց: Պետրոսը «Տոբոլի» կազմնում մասնակցել է 11 խաղի, որի ընթացքում խաղադաշտում եղել է ընդամնեը 320 րոպե ու 1 գոլ է հեղինակել, իսկ Արմանն էլ դեռ միայն 3 խաղի է մասնակցել , այդ ընթացքում խաղադաշտում եղել է 104 րոպե:
17-րդ տուրում «Տոբոլն» էլ նոյեմբերի 3-ին սեփական հարկի տակ կընդունի «Կայսարին», որը 15 խաղում վաստակած 20 միավորով 12 թիմերի պայքարում ընթանում է 5-րդ տեղում:
©2020 Armenian Soccer