Armenian Soccer
Armenian Soccer

ԱՐՄԵՆ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԱԾ «ՍԵՎԱՆԸ» ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ ԲԱԺԱՆՎԵՑ ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՐԱԾ «ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ի ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

Հայաստանի 1-ին խմբի առաջնության 12-րդ տուրում «Ուրարտու-2»-ննոյ,բերի 1-ին  հյուրընկալել էր «Սևանին»:Երևանում   «Ուրարտուի» մարզաբազայում առաջատարների  խմբում գտնվող այս թիմերի  միջև   կայացած խաղը   ընթացավ  լարված  ոը հետաքրքիր պայքարում:
Խաղասկզբում  ՀՀազգային  հավաքականի նախկին խաղցող Արմեն Շահգելդյանի ղեկավարած Սևանի  նախաձեռնությունը վերցրին իրենց ձեռքն ու մեկնարկից վտանգավոր պահերով աչքի ընկավ։ Թիմի կազմակերպած գրոհներից մեկը կասեցրեց դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանը՝ փրկելով «Ուրարտու-2»-ին գոլից։ Առաջին խաղակեսի ավարտից 5 րոպե առաջ    ՀՀ ընտրանու նախկին խաղցողՌոբերտ Արզումանյանի գլխավորած  «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները բավական վտանգավոր գրոհ ձեռնարկեցին, հարվածային դիրքում հայտնվեց Արթուր Միսկիրիջյանը, սակայն մրցակցի պաշտպանը հասցրեց հեռացնել գնդակը։ Խաղակեսը ստացված էր դիտարժանության տեսանկյունից, սակայն առանց գոլերի։
Երկրորդ խաղակեսում հանդիպման տեմպն էլ ավելի բարձրացավ։ 53-րդ րոպեին «Սևանի» ֆուտբոլիստները մոտ տարածությունից վրիպեցին, գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին։ Պայքարի 66-րդ րոպեին «Ուրարտու-2»-ը ի վերջո կարողացավ բացել հաշիվը. ձախ եզրից դիպուկ հարվածով աչքի ընկավ Ռուբեն Եսայանը։ ՆԱ  իդեպ Հհազագային հավքկանի նախկին խաղցող Տիգրան Եսայան իորդին է:  14 րոպե անց էլ  «Սևանին» հաջողվեց նպատակին հասցնել բազմաթիվ գրոհներից մեկը։ Հաշիվը հավասարեցրեց Էդվինաս Կլոնիունասը։
Այսպիսով, թիմերը 12-րդ տուրում մեկական միավոր վաստակեցին և մրցաշարային աղյուսակում տեղ գտան միմյանց հարևանությամբ՝ «Ուրարտու-2»-ը 17 միավորով շարունակում է զբաղեցնել 3-րդ հորիզոնականը, իսկ «Սևանը», զիջելով մեզ 1 միավոր, 4-րդ տեղում է։  
«ՈՒՐԱՐՏՈՒ-2» — «ՍԵՎԱՆ» ` 1:1(0:0)
1-0 Ռուբեն Եսայան (66′),  1-1 Էդվինաս Կլոնիունասը (80′)
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 22․ Գրիգորի Մաթևոսյան, 3․ Էրիկ Ղարիբյան, 2․ Արթուր Մելիքյան, 4․ Էրիկ Փիլոյան, 5․ Ֆելիքս Խաչատրյան, 28․ Ռոբերտ Բաղրամյան, 26․ Կարեն Գալստյան, 88․ Խարիտոն Այվազյան, 20․ Ռուբեն Եսայան (9․ Էրիկ Պետրոսյան 75′), 11․ Արթուր Միսկիրիջյան (15․ Աբրահամ Պորտուգալյան 72′), 10․ Գոռ Լուլուկյան (7․ Սամվել Հակոբյան 89′)։
Պահեստայիններ՝ 55․ Անդրանիկ Մարտիրոսյան, 12․ Արա Ջոլաքյան, 99․ Ռուբեն Աբրահամյան, 14․ Կորյուն Սեդրակյան, 13․ Էդգար Ղուլինյան, 9․ Էրիկ Պետրոսյան, 7․ Սամվել Հակոբյան, 15․ Աբրահամ Պորտուգալյան։
«ՍԵՎԱՆ»․ 1․ Սուրեն Ալոյան, 3․ Հակոբ Լոռեցյան, 80․ Էդվինաս Կլոնիունաս, 26․ Հովիկ Ներսիսյան (11․ Գեղամ Թումբարյան 68′), 26․ Կոնստանտին Մանդրիչենկո, 30․ Հուսեյին Շարաֆֆեդին (10․ Արեգ Ազատյան 56′), 33․ Համլետ Ասոյան, 99․ Մհեր Սահակյան, 9․ Արամ Լոռեցյան, 22․ Վիուլեն Այվազյան, 27․ Ալեքսանդր Կալյաշին։
Պահեստայիններ՝ 13․ Անուշավան Թարվերդյան, 18․ Սարգիս Դավեյան, 10․ Արեգ Ազատյան, 11․ Գեղամ Թումբարյան, 7․ Արամ Սարգսյան, 17. Հովհաննես Իլանգյոզյան, 12․ Դավիթ Երանոսյան։

©2020 Armenian Soccer