Armenian Soccer
Armenian Soccer

«Լեռնային Արցախն» ու «Սևանը» ՀՀ 1-ին խմբի առաջնությունում հաղթանակով մեկնարկեցին

Այսօր`օգոստոսի 14-ին  մեկնարկած  ՀՀ  1-ին խմբի  առաջնության   1-ին տուրի տուրի շրջանակում կայացան 2 հանդիպում:Արմեն Սանամյանի  ղեկավարությամբ  ելույթ  ունեցող     «Սևանը» Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում  3:0 հաշվով  պարտության մատնեց Ռոբերտ Արզումանյանի գլխավորությամբ հանդես եկող  «Ուրարտու-2-ին»: Գոլերը հեղինակեցին  Վիուլեն Այվազյանը, Հակոբ Լոռեցյանը և գրանցվեց  մեկ ինքնագոլ, որի  հեղինակը Էրիկ Փիլոյանն էր: Առաջնությունում հաղթանակով մեկնարկեց նաև «Լեռնային Արցախն», որը Գյումրիի քաղաքային մարզադաշտում 4:2 հաշվով  առավելության հասավ  «Շիրակ-2» –ի նկատմամբ:  «Լեռնային Արցախի»  կազմում գոլերը   խփեցին Արամ Կոստանդյանը (2) , Ուսման Ֆայե նու  Նորիկ Մկտչյանն,իսկ Գյումրիի թիմում աչքի Սերգեյ Մանուկյանը և Առլեն Ծատուրյանը:

2020 Armenian Soccer