Ներկայիս միջմրցաշրջանային փուլի ընթացքում ՀՀառաջանության մասնակից թիմերը իրենց կազմերը ուժեղացնում են նոր խաղացողներով: Այստեղ տարօրինակը թերևս այն է, որ հրավիրվողները հիմականում լեգիոներներ են: Ուղղակի անհասկանալի, թե ինչ կարող են տալ հայկական ֆուտբոլի զարգացմանն ու ՀՀ առաջնության մակարդակի բարձրացմանը այդքան շատ`անթիվ-անհամար միջին մակարդակի լեգիոներների առկայությունը, բացի տեղացի երիտասարդ և հեռանկարային կադրերեին ասպարեզից դուրս մղելուց:
Այսպես, այս օրերին ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաքի անցկացնող ՀՀ չեմպիոն`«Արարատ-Արմենիան» ու փոխչեմպիոն`«Նոան» երեկ մրցեցին ՌԴ գործող չեմպիոն ու ՌԴ ընթացիկ առաջանության առաջատար Սանկտ Պետերբուրգի «Զենիթի հետ:Հայկական կոչվող այս թիմերում խաղցողների 80-90 տոկոսը լեգիոներներ են: Բայց ոչ «Արարատ-Արմենիան» և ոչ էլ « Նոան» չակարողցան քիչ թե շատ լուրջ դիմադրություն ցույց տալ կարգով իրենց զգակիորեն գերազանցող Զենիթին ու զիջեցին համպատասխանբար 0:4 և 0:3 հաշվով:Ընդ որում «Զենիթը» ՀՀ քւժեղագույն այս 2թիմերի հետ հանդիպեց 2-3 ժամի տարբերությամբ, ու «Նոայի» դեմ «Զենիթը խաղաց գրեթե երիտասարդական կազմով:
©2021 Armenian Soccer