Armenian Soccer
Armenian Soccer

Մաքսիմ Զադերակա. «Կարծում եմ, որ իմ ադապտացիան շատ արագ կանցնի, և կսկսեմ օգնել թիմին»

Ուկրաինացի կիսապաշտպան Մաքսիմ Զադերական Երևանի «Արարատի» հետ պայմանագիր կնքելուց հետո ակումբի լրատվական ծառայությանը   զրուցել է  իր նոր ակումբից ստացած առաջին տպավորություններով.  
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությանն ու մարզչական շտաբին ինձ թիմ հրավիրելու համար։
Միանգամից կարող եմ ասել, որ այստեղ հիանալի կոլեկտիվ է և շատ լավ մարդիկ։ Երբ առաջին օրը եկա այստեղ, նույնիսկ չզգացի, որ լեգիոներ եմ։ Ինձ բոլորը ջերմ ընդունեցին թիմում, կարծում եմ, որ իմ ադապտացիան շատ արագ կանցնի, և կսկսեմ օգնել թիմին զբաղեցնել ամենաբարձր հորիզոնականները։
Երկրպագուներին ցանկանում եմ առաջին հերթին մաղթել, որ շուտ վերադառնան մարզադաշտեր։ Բոլորին մաղթում եմ առողջություն, որ կարողանան իրենց կանանց, երեխաների հետ գալ մարզադաշտ և երկրպագեն Երևանի «Արարատին»։

©2021 Armenian Soccer