Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 10-ին ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց իսպանացի հայտնի մասնագետ՝ 64-ամյա ԽՈԱԿԻՆ ԿԱՊԱՌՈՍԸ; Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը: Նա դարձավ ՀՀ ազգային հավաքականում աշխատած թվով 20-րդ գլխավոր մարզիչը: Սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով նա թեև մարտի 13-ին ժամանել էր Երևան , բայց մարտի 16-ին ստիպված եղավ վերադառնալ իր հայրենիք՝ Իսպանիա:
Իսկ ի՞նչ արդյունքներ են ցույց տվել ՀՀ ազգային ընտրանիում աշխատած նախորդ գլխավոր 19մարզիչները՝
Խ Հ Ո Պ Գ
1.ԷԴՈՒՐԱԴ ՄԱՐԳԱՐՈՎ՝ 6 խաղ, 1 2 3 1:5,
2.ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ՝ 9խաղ, 1 1 7 5:21,
3.ԽՈՐԵն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ՝ 16խաղ, 2 5 9 10:41,
4.ՍՈՒՐԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ՝ 14խաղ, 4 2 8 11:19,
5.ՎԱՐՈՒԺԱՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ՝ 24խաղ, 5 8 11 29:39,
6.ԱՆԴՐԱՆԻԿ ԱԴԱՄՅԱՆ՝ 2խաղ, 1 0 1 2:2,
7.ՕՍԿԱՐ ԼՈՊԵՍ,Արգենտինա՝ 2խաղ, 0 1 1 2:4,
8.ՄԻԽԱՅ ՍՏՈՅԿԻՑԱ,Ռումինիա՝10խաղ, 4 1 5 11:17,
9.ԲԵՌՆԱՐ ԿԱԶՈՆԻ,Ֆրանսիա՝8խաղ, 1 1 6 5:18,
10.ՀԵՆԿ ՎԻՍՄԱՆ,Հոլանդիա՝ 8խաղ, 1 1 6 5:14,
11.ՅԱՆ ՊՈՐՏԵԼՖԻԼԴ,Շոտլանդիա՝10խաղ, 2 4 4 5:9,
12.ԹՈՄ ՋՈՆՍ,Անգլիա՝ 4խաղ, 1 1 2 2:6,
13.ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ 46խաղ, 15 6 25 59:66,
14.ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆ,Դանիա՝ 12խաղ, 3 4 5 9:19,
15.ԲԵՌՆԱՐ ՇԱԼԱՆԴ,Շվեյցարիա՝9խաղ, 1 1 7 9:23,
16.ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ՝ 5խաղ, 0 1 4 2:12,
17.ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ՝ 12խաղ, 5 2 5 21:22,
18.ԱՐՄԵՆ ԳՅՈՒԼԲՈՒԴԱՂՅԱՆՑ՝12խաղ, 5 2 5 25:20,
19.ԱԲՐԱՀԱՄ ԽԱՇՄԱՆԱՅԱՆ՝ 2խաղ, 0 0 2 1:10:
Ընդհանուր՝ 211խաղ 42 43 116 214 :367:
ՀՀ ազգային հավաքականն իր պաշտոնական առաջին հանդիպումը անցկացրել է 1992թ հոկտեմբերի 14-ին Երևանում, երբ ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐԳԱՐՈՎՒ գլխավորությամբ ընկերական հանդիպումում 0:0 խաղաց Մոլդովայի ընտրանու հետ:Իսկ առայժմ վերջին խաղում , 2019թ նոյեմբերի 18-ին ԱԲՐԱՀԱՄ ԽԱՇՄԱՆՅԱՆԻ ղեկավարությամբ իտալական Պալերմո քաղաքի «Ռենցո Բարբերա» մարզադաշտում կայացած ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային փուլի վերջին՝ 10-րդ տուրի խաղմում 1:9 հաշվով տանուլ է տվել աշխարհի քառակի (1934թ, 1938թ, 1982թ, 2006թ) չեմպիոն Իտալիայի հավաքականին:
©2020 Armenian Soccer