Armenian Soccer
Armenian Soccer

ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների մշակութային առօրյան

BKMA Malyan theatre

 

ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները օրերս Հենրիկ Մալյանի անվան թատրոնի հրավերով դիտել են Նարինե Մալյանի բեմադրած՝ Դելապորտի և դե լա Պատելյերի «Անունը» ներկայացումը:

Ի դեպ, սա բանակայինների ու Մալյանի անվան թատրոնի առաջին «հանդիպումը» չէ: Դեռ գարնանը ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներն ու անձնակազմը ներկա էին գտնվել «Ցեղի ֆիզիոլոգիան» ներկայացմանը:

Իսկ 10 օր առաջ էլ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում էին՝ թատրոնի հրավերով ֆուտբոլիստները դիտել են «Հաղթանակի գենեզիս» ներկայացումն, ապա՝ շփվել դերակատարների հետ, որոնց հուշերի հիմնա վրա էլ ստեղծվել է ներկայացումը:

Այսպիսով, մարզումներից զատ բանակայինները հագեցնում են իրենց կյանքը մշակութային օջախներում՝ մշակույթին առերեսվելով:

 

©2021 Armenian Soccer