Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Ալաշկերտը» կրկին միավորներ կորցրեց

Alashkert vs Noravank

 

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրը մեկնարկեց «Ալաշկերտ»-«Նորավանք» հանդիպումով:

Երևանի «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղն այդպես էլ հաղթողին չպարզեցին. հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի, ինչը նշանակում է, որ անցկացրած 5 խաղից հետո (եվրագավաթային հանդիպումների պատճառով «Ալաշկերտը» 2 հանդիպում բաց է թողել) Հայաստանի չեմպիոնի ակտիվում միայն 2 միավոր է, ինչը նրան վստահորեն տեղավորում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում:

«Նորավանքը» 7 խաղից հետո իր ակտիվում ունի 5 միավոր ու այս պահին 7-րդն է:

Տուրի մյուս հանդիպումները կկայանան սեպտեմբերի 21-ին, 22-ին ու 23-ին:

 

©2021 Armenian Soccer