VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Նորավանք»-«Նոա» հանդիպումը ռեկորդային էր հյուրերի ֆուտբոլիստ Բենիկ Հովհաննիսյանի համար:
28-ամյա կիսապաշտպանը երևանյան ակումբի կազմում VBET ՀՊԼ-ում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստն է: Նախօրեին կայացած խաղում Հովհաննիսյանը գերազանցեց «Փյունիկ» տեղափոխված Յուրի Գարեգինյանի՝ 57 խաղի ռեկորդը՝ անցկացնելով «Նոայի» մարզաշապիկով 58 հանդիպում: Նրանց մոտակա մրցակիցը դարպասապահ Վալերիո Վիմերկատին է, ով նույնպես այս մրցաշրջանից առաջ հեռացել է թիմից՝ տեղափոխվելով «Արարատ-Արմենիա»: Վիմերկատիի ակտիվում 43 հանդիպում էր:
©2021 Armenian Soccer