Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. կամային հաղթանակ՝ ավելացված ժամանակում

VBET APL

 

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղային 2-րդ օրը «Վանը» սեփական հարկի տակ ընդունեց առաջնության առաջատար «Արարատ-Արմենիային»:

Արթուր Ասոյանի սաները մինչ հանդիպման հիմնական ժամանակի ավարտը առջևում էին՝ դեռ 34-րդ րոպեին Լուիս Մենեզեսի խփած գոլի շնորհիվ: Սակայն ավելացված ժամանակի 1-ին րոպեին Արտյոմ Ավանեսյանը հավասարեցրեց հաշիվն, իսկ 3 րոպե անց Մաիլսոնը առաջ մղեց «Արարատ-Արմենիայի»:

Այս հանդիպումից հետո էլ «Արարատ-Արմենիան»  100%-անոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Վանը» 7 միավորով 6-րդն է:

Տուրի խաղային 3-րդ օրը կկայանա վաղը: «Սևանը» «Նաիրի» մարզադաշտում 16:30-ին կընդունի առաջնության հետնապահ ԲԿՄԱ-ին, իսկ «Ուրարտուն» սեփական մարզադաշտում կհանդիպի «Փյունիկի» հետ: