Armenian Soccer
Armenian Soccer

Արցախի ֆուտբոլում նշանկալի իրադարձություն է տեղի ունեցել

Արցախը  տոկալով ու մաքառելով    ծագած բազմաթիվ դժվարությունները  հաղթահարելով  աստիճանաբար   փորձում է ոտքի կանգնել ու  շարունակել     պատերազմի  անհավասար մարտերի   հետևանքով   խաթարված  բնականոն կյանքը:
Վկան  պատերազմի  ավարտից հետո Արցախում  կազմակերպվող զանազան մարզական միջոցառումները
Նմաօրինակ մի այդպիսի նշանակալի  իրադրաձություն էլ տեղի կունենա այսօր`մարտի `7-ին: Մեկնարկում է Արցախի լիգայի  առաջանության  նոր մրցաշրջանը     Ինչպես հայտնում են Արցախի ֆուտբոլային լիգայի` Artsakh Football League -ի    մամուլի  ծառայությունցի,այսօր`մարտի 7-ին  մեկնարկում է 10 թիմերի մասնակցությամբ   ֆուտբոլի Արցախի  լիգայի 2021թ  առաջնությունը: Պատերազմից հետո առաջնությունում տեղի են ունեցել փոփոխություններ: Առաջնության նորեկներից է  Արցախում տեղակայված ՌԴ  խաղաղապահ զորքերի ներկայացուցիչների թիմը:
Այսօր  առաջանության մեկնարկային տուրում մրցելու են  հետևյալ թիմերը`
Ժամը 12-ին ` Ավո – Ճարտար,
Ժամը13:00-ին`Երազանք —  Գանձասար,
Ժամը 14-ին, Ասկերակի մարզադաշտում `Քիրս – Նորագյուղ ,
Ժամը 15:00-ին, Ստեփանակերտի մարզադաշտ` Ջրաբերդ – Մ 17  տարեկանների  Արցախի հավաքական,
Ասկերան —   MC   խաղաղապահների թիմ  ,  հանդիպումը  հետաձգվել է:
Բացի այդ Արցախի ֆուտբոլային լիգան իր շնորհակալությունն է հայտնում FC Stade Lausanne Ouchy ակումբին և 14 Fourteen — Official ընկերությանը՝ լիգայի բոլոր ակումբներին մարզագույք տրամադրելու համար:

©2021 Armenian Soccer