Armenian Soccer
Armenian Soccer

«Շիրակը» Գյումրիում իսկական ճակատամարտ տվեց ՀՀ գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային»

ՀՀ պրիմեր լիգայի    ընթացիկ  առաջնության 17-րդ տուրի վերջին`4-րդ խաղում  ստուգատեսի հետնապահ  Գյումրիի «Շիրակը»  հյուրընկալել էր  վերջին 2 տուրերում  0:1 հաշվով  2անընդմեջ   պարտություն կրած  ՀՀկրկնակի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիային»:Ի դեպ, այդ պարտությունների պատճառով Երևանի թիմի գլխավոր մարզիչ իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանիայի պաշտոնանկ արվեց:
Գյումրիում  ՀՀ  գործող  չեմպիոնը  հանդես  եկավ    նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի  ղեկավարությամբ ու ամեն կերպ ջանում էր վերականգել չեմպիոնի սասանված  հեղինակությունը:
Արժանին պիտի մատուցել   Տիգրան Դավթյանի   գլխավորությամբ ելույթ  ունեցող  Շիրակին», որ արժանի ճակատամարտ տվեց Արարատ-Արմենիային»:
1-ին խաղակեսում  դարպասները անառիկ մնացին:   2-րդ խաղակեսի սկզբնամասում `52 –րդ րոպեին Զաքարիա Սանոգո առաջ  մղեց  «Արարատ-Արմենիային»: «Շիրակը» 3 րոպե հետո վերականգնեց հաշվի հավսարկշռությունը: Աչքի ընկավ 19-ամյա   իվուրացի հարձակվող Դոնիմանի Սիլուեն:   68-րդ րոպեին հանդիպման  գլխավոր մրցավար Գևորգ Եղոյանը    անհասկանալի 11 մետրանոց նշասնակեց«Շիրակի» դարպասին:Սերբ դարպասպահ Սպասոյե Ստեֆանովիչը կարողացավ ետ մղել «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ալեքսանդր Կարսպետյանի    իրացրած 11 մետրանոցը: Բայց քիչ  անց `70-րդ րոպեին  «Շիրակը» մնաց 10 հոգով: 2 –րդ  դեղին քարտը ստացավ ու խաղադաշտից հեռացվեց Դոնիմանի Սիլուեն:  Դավթյանի սաները հերոսական ջանքերով սկսեցին  հետ մղել ՀՀ չեմպիոն գրոհները:  Բայց մրցավարը 79 –րդ րոպեին ևս մի անհասկանալի 11 մետրանոց  նշանակեց Շիրակի» դարպասին:Այն անվրեպ իրացեց Յուսուֆ Օտուբանջոն , ով հաշիվը դարձրեց 2:1: Բայց  այդ հաշիվն էլ  երկար չպահպանվեց: 81-րդ րոպեին  10 հոգով մանցած « Շիրակի»  գրոհ   ետ մղելիս  պորտուգալացի  պաշտպան Անժելո Մենեզես գրավեց սեփական դարպասն ու հաշվի հավասարաությունը կրկին  վերականգնվեց  ու անփոփոխ մնաց մինչև հանդիպման ավարտը`2:2:
»Արարատ-Արմենիան»   իր     նորանշանակ գլխավոր մարզիչ   Արմեն Ադամյանի ղեկավարությամբ 1-ին  հանդիպումն անցկացրեց  ու չկարողացավ հաղթել 20 րոպե 10 հոգով խաղացած«Շիրակին»:  

©2021 Armenian Soccer