2020թ սեպտեմբերի 5 -ից ՀՀազգային հավաքականում հանդես եկող, ու արդեն նրա կազմում 4 հանդիպման մասնակցած 25 –ամյա կիսապաշտպան ԱՐՇԱԿ ԿՈՐՅԱՆՆ, ում տրանսֆերային արժեքը 2020թ դեկտեմբերի 29-ին հասել է 1 մլն եվրոյի, մարտի 3-ին 3 տարով երկարագձել ՌԴ պրիմեր լիգայի ընթացիկ առաջնությունում 20 տուրից հետո 28 միավորով 16 թիմերի պայքարում 10 –րդ հորիզոնկանում ընթացող մերձմոսկովյան «ԽԻՄԿԻԻ» հետ:Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ինքը երիտասարդ հայազգի ֆուտբոլիստն այդ առիթով ակումբի պաշտոնական կայքին ասյպիսի պարզբանում է տվել.
«Շատ ուրախ եմ «Խիմկիի» հետ նոր համաձայնագիր կնքելու համար և ցանկանում եմ հետագայում էլ օգուտ բերել ակումբին: Ինձ համար ամեն ինչ սկսվեց հեռավոր Վլադիվոստոկում, երբ ես գնացի ՖԱԼ-ի մրցաշրջանի 1-ին խաղին, ու այդ ժամանակով դեռ չգիտեի, որ կհասցնեն ինձ հայտավորել մինչ այդ խաղի մեկնարկը: Իսկ հիմա «Խիմկիի» կազմում խաղում եմ պրիմեր լիգայում: Կարծում եմ 2018թ ես ճիշտ ընտրություն եմ կատարել: Այստեղ ամեն ինչ ինձ շատ է դուր գալիս: Մենք շատ համախմբված թիմ ունենք: Տղաների մեծ մասը մնացել են թիմում ՖԱԼ-ից: Ավելացել են նաև նոր խաղացողներ, ովքեր հաջողությամբ հարմարվեցին կոլեկտիվին: Մենք մի մեծ ընտանիքի նման ենք, ու դրանով պայմավորված է, որ մեզ հաջողվում է արդյունքի հասնել»:
Կորյանը «Խիմկիի» կազմում վարձավճարով հանդես է գալիս 2018թ հուլիսի 17-ից, և ադյյդ ժամանակ ունեցել է 200հազար եվրո տրանսֆերային արժեք: Արշակը մինչ օրս այդ ընթացքում մասնակցել է ակումբի 79 հանդիպման,որոնց ընթացքում 15 գոլ է հեղինակել: Նա Մոսկվայի «Լոկոմոտիվից» 2019թ հուլիսի 1-ից ազատ խաղացողի կարգավիճակով «Խիմկի» է տեղափոխվել և ունեցել է արդեն 500 հազար եվրո տրանսֆերային արժեք:
ՌԴ պրիմեր լիգայի ընթացիկ առաջնությունում Արշակը մասնակցել է«Խիմկիի» 11 հանդիպման , ու դարձել է 4 գոլի հեղինակ:
Նա վնասվածք էր ստացել ու այժմ արդեն վերականգնել է և վերսկսել է մարզումները:
©2021 Armenian Soccer