Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հրաժարվել է իր իսպանացի գլխավոր մարզիչ ծառայություններից

ՀՀ կրկնակի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և մարզիչ Դավիդ Կամպանյան երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը:Այս մասին իրազեկում են ակումբի մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ վերջին 2 հանդիպումներում ՀՀ կրկնակի չեմպիոնը 2անընդմեջ  պարտություն կրեց միևնույն 0:1հաշվով, նախ  «Արարատից»  ,ապա  «Ուրարտուից»  :
Դավիդ Կամպանյան թիմը գլխավորում էր 2020 թվականից: «Արարատ-Արմենիան» Կամպանյայի գլխավորությամբ անցկացրել է 18 խաղ, տոնել 8 հաղթանակ, գրանցել 4 ոչ-ոքի և կրել 6 պարտություն:
«Արարատ-Արմենիայի» ղեկավարությունը     շնորհակալություն է  հայտնում պարոն Կամպանյային և իր մարզչական շտաբին` համատեղ աշխատանքի համար:
Այնպես,որ մարտի 7-ին Գյումրիում կայանալիք  17-րդ տուրի «Շիրակի» հետ  խաղին  «Արարատ-Արմենիան» ասպարեզ  կելնի նոր գլխավոր մարզչի  ղեկավարությամբ:

©2021 Armenian Soccer