Պաշտպան Արգիշտի Պետրոսյանը հեռացել է «Վանից»։ Այս մասին հայտնել է անձամբ ֆուտբոլիստը` գրառում կատարելով ֆեյսբուքյան իր էջում։
«Շնորհակալություն եմ հայտնում «Վան» ֆուտբոլային ակումբին համատեղ աշխատանքի համար: Շնորհակալություն եմ հայտնում ակումբի ղեկավարությանը, մարզչական շտաբին, երկրպագուներին և աշխատակիցներին ինձ վստահելու և շատ լավ վերաբերմունքի համար: Մենք միասին ունեցել ենք, թե լավ, թե վատ պահեր, բայց կարևորը եղել ենք կողք կողքի: Հաջողություն եմ մաղթում ակումբին: Միշտ առաջ «Վան»»,- գրել է ֆուտբոլիստը։
Արգիշտի Պետրոսյանը Չարենցավանը ներկայացնող ակումբում հանդես էր գալիս 2020 թվականի փետրվարից։
Կա տեղեկատվություն, որ ֆուտբոլիստը կարող է համալրել ԲԿՄԱ-ի կազմը։
Պետրոսյանից բացի, թիմից հեռացել է նաև Էրիզ Ազիզյանը, որը ևս ամենայն հավանականությամբ կմիանա բանակայիններին։
©2022 Armenian Soccer