ՀՀ 1-ին խմբի առաջնության մասնակից Աշտարակի «Արագածի» և Արա Նիգոյանի միջև պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզվել է: Աշտարակի ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նիգոյանը այլ առաջարկ ունի և ցանկություն է հայտնել փոխել աշխատավայրը: Հաջողություն ենք մաղթում նրան հետագա աշխատանքում: Շնորհակալ ենք համատեղ աշխատանքի համար:
Հիշեցնենք, որ Արա Նիգոյանը մայիսի 19-ին էր ստանձնել «Արագածի» գլխավոր մարզչի պաշտոնը, ու նրա ղեկավարությամբ անցկացված միակ խաղում վերսկսված ՀՀ 1-ին խմբի առաջնության 22-րդ տուրի Աբովյանի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցած խաղում 10 հոգով 4:1 հաշվով պարտության էր մատնել Երևանի «Տորպեդոյին»:
©2020 Armenian Soccer