Armenian Soccer
Armenian Soccer

Հակոբ Հակոբյանի տուգանայինից խփած միակ գոլը հաղթանակ պարգևեց «Ուրարտուին» «Գանձասար-Կապանի» հետ խաղում

Երևանի «Ուրարատուի»  մարզադաշտում այսօր  կայացավ ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 7-10-րդ տեղերի համար մղվող մրցապայքարի  19-րդ տուրի  վերջին՝ «Ուրարտու» — «Գանձասար — Կապան» հանդիպումը: Այն ավարտեց տանտերերի հաղթանակով՝1:0 հաշվով: Հանդիպման   ելքը  վճռած միակ գոլը   35-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով հեղինակեց Հակոբ Հակոբյանը: Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» վաստակած   26 միավորով  բարձրացավ 7-րդ հորիզոնական: «Գանձասար — Կապանն»  իրակտիվում գրանցած 18 միավորով ընթանում է  9-րդն տեղում:

©2020 Armenian Soccer