Երեկ հայտարարվել էր, որ երկկողմանի համաձայնությամբ խզվել է ՀՀ պրիմեր լիգայի առաջնության առաջատար Երևանի «Արարատի» և 28-ամյա սերբ դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչի միջև կնքված պայմանագիրը; Սերբ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանից առաջ էր միացել «Արարատին» և վերջինիս մասնակցել էր VBET Հայաստանի գավաթի խաղարկության երկու հանդիպման։
Այսօր`հունվարի 16-ին Գյումրիի «Շիրակի» մամուլի ծառայությունը տեղեկցրել է, որ սերբ դարպասպահը համալրել է իրենց ակումբի կազմն ու կփոխարինի Գյումրիի թիմից հեռացած ՀՀ ազգային հավաքականի նախկին դարպասապահ , բազամափորձ,40-ամյա Գևորգ Կասպարովին:
©2021 Armenian Soccer