Armenian Soccer
Armenian Soccer

Դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչը խզեց «Արարատի» հետ կնքեց պայմանագիրը

Երկկողմանի համաձայնությամբ խզվել է պայմանագիրը  ՀՀ պրիմեր լիգայի  առաջնության առաջատար Երևանի «Արարատի» և 28-ամյա սերբ  դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչի միջև։ Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի  լրատվական ծառայությունից:
Սերբ ֆուտբոլիստն այս մրցաշրջանից առաջ էր միացել «Արարատին» և մասնակցել VBET Հայաստանի գավաթի խաղարկության երկու հանդիպման։
Ակումբի ղեկավարությունը  շնորհակալություն է հայտնում Ստեֆանովիչին և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։

©2021 Armenian Soccer