Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատը» ԱՄԷ-ի ուսումնամարզական հավաքի ընթացքում 2-րդ անընդմեջ խոշոր հաշվով հաղթանակը տոնեց

ԱՄԷ-ում շարունակվող   ուսումնամարզական հավաքի ընթացքում    ՀՀ պրիմեր լիգայի ընթացիկ առաջնության առաջատար`   «Արարատը»   երկրորդ  անընմդեջ խոշոր հաշվով հաղթանակը տարավ՝ առավելության հասնելով  ԱՄԷ-ի 2 –րդդիվիզիոնի  ներկայացուցիչ «Լիմա» ՖԱ-ի նկատմամբ։ Վարդան Բիչախչյանի գլխավորած  թիմը հաղթեց 4։1 հաշվով։ Դուբլ ձևակերպեց Ուրոշ Նենադովիչը, մեկ անգամ աչքի ընկավ Դիմիտրիյե Պոբուլիչը, մրցակիցը մեկ անգամ էլ ինքնագոլ հեղինակեց։
02․02․2021․ Դուբայ Սպորտս Սիթի,
Ստուգողական հանդիպում
«Լիվա» 1։4 «Արարատ»
Գոլերը՝ ԻԳ 21՛, Դմիտրիյե Պոբուլիչ 28՛, Ուրոշ Նենադովիչ 65՛, 70՛,  

«Արարատը» հանդես եկավ հետևյալ կազմով՝
33․ Գրիգոր Մելիքսեթյան (Պողոս Այվազյան 66՛)
23․ Իվան Սպիչկա (Խուան Բրավո 59՛)
29․ Մարկո Պրլյևիչ (Յուրի Մաղաքյան 71՛)
8․ Ժիրայր Մարգարյան ( Քրիստիան Խիմենես 59՛)
22․ Արթուր Դանիելյան (Արտակ Եդիգարյան 59՛)
19․ Կարեն Մուրադյան (Դավիթ Մանոյան 59՛)
27․ Դավիդ Խուրցիձե (Զավեն Բադոյան 59՛)
55․ Դմիտրիյե Պոբուլիչ (Գրիգոր Մուրադյան 59՛)
18․ Էդգար Մալաքյան (Սերոժ Թիթիզյան 59՛)
7․ Աղվան Պապիկյան (փորձարկվող ֆուտբոլիստ 46՛)
98․ Մորի Կոնե (Ուրոշ Նենադովիչ 59՛):

©2021 Armenian Soccer