Armenian Soccer
Armenian Soccer

Անդրանիկ Քոչարյանը համալրել է, իսկ Կարեն Խատուևը հեռացել է «Նորավանքից»

ՀՀ 1 –ին խմբի ընթացիկ առաջանության նորեկ «Նորավանք»  ակումբը պայմանագիր է ստորագրել Vbet Հայաստանի պրեմիեր Լիգայում հանդես եկած Կապանի «Գանձասար-Կապանի»  հարձակողական ոճի կիսապաշտպան,27-ամյա  Անդրաիկ Քոչարյանի հետ։
Մինչ «Նորավանքին» միանալը Անդրանիկը հանդես է եկել «Բանանց», «Արարատ Երևան», և «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբներում։ Անդրանիկը բարձրագույն խմբում մասնակցել է 131 խաղի՝ դառնալով 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Տեղեկացնում ենք, որ «Նորավանք» սպորտային ակումբն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը 22-ամյա  հարձակվող Կարեն Խատուևի հետ:
Ակումբի ղեկավարությունը շնորհակալությունէ  հայտնում Կարենին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում ենք հաջողություններ հետագա կարիերայի ընթացքում:

©2021 Armenian Soccer