ՀՀ ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը կարիերան կշարունակի նախորդ մրցաշրջանում ՌԴ պրիմեր լիգայի առաջնությունում 16 թիմերի պայքարում 14 –րդ հորիզոնկանը զբաղեցրած «Տամբովում»: Այս մասին իրազեկում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ներկայումս 300 հազար եվրո տարնսֆերային արժեք ունեցող Ալեքսանդր Կարապետյանն այսօր ռուսական ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր: Այն ուժի մեջ է մինչ 2022թ հունիսի 30-ը:
Ավելի վաղ Ալեքսանդր Կարապետյանը նշել էր ռուսական «Սոչիից» հեռանալու դրդապաճառը քիչ խաղաժամանակ ստանալն էր: Նա այս թիմի կազմում մասնակցել էր 21 խաղի, որոնց ընթացքում խաղադաշտում եղել էր ընդամնեը 490 րոպե, ու 2 գոլ էր հեղիանակել:
Հիշեցնենք, որ 32-ամյա Ալեքսանդր Կարապետյանը օրերս էր հեռացել «Սոչիից », ուր հանդես էր գալիս 2019 թ հուլիսի 11-ից:
©2020 Armenian Soccer