Վանձորի «Լոռիի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հանդիպեց լրագրողների հետ ու կիսվեց խաղի մասի իր դիտարկումներով․
ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Խաղը լարված ստացվեց անկախ այն բանից, որ հաղթեցինք 2-0 հաշվով: «Լոռիի» մասին տեղեկություն չունեինք, բայց մենք գլխի էինք ընկել, որ նրանք խաղալու էին 2 հարձակվողով՝ 4-4-2 մարտավարությամբ, բայց չեմ կարող ասել, որ մենք հեշտությամբ կատարեցինք խաղի պլանը: Ամեն ինչ դժվարությամբ տրվեց: Բայց ամեն դեպքում կար տպավորություն, որ մենք ավելի լավ մակարդակի թիմ էինք: Ինչ-որ մեկը կարող է առաջին տեղում լինել, ինչ-որ մեկը՝ ոչ, բայց ես խաղը նայեցի շատ հանգիստ»։
ԱՌԱՋԻԿԱ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Ինչ վերաբերում է մրցաշարային աղյուսակում մեր զբաղեցրած դիրքին, կասեմ, որ դա ժամանակավոր է ու շուտով կփոխվի: Ինչ վերաբերում է առաջադրանքներին, ապա ասեմ, որ մենք դուրս ենք եկել գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ ու անպայման ուզում ենք հաղթել այն, մնացածը արդեն հետագայում կտեսնենք»:
©2020 Armenian Soccer