Armenian Soccer
Armenian Soccer

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԱՐԶՉԱԿԱՆ ՆՈՐԱՄՈՒՏԸ «ՈՒՐԱՐՏՈՒՈՒՄ» ՀԱՂԹԱԿԱՆ ԷՐ

Վերսկսեց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը։ 16-րդ տուրի վերջին խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ուժերը չափեց Վանաձորի «Լոռիի» հետ։
Հենց մեկնարկում «Ուրարտուի» ֆուտբոլիստները կարողացան հաշվի մեջ առաջ անցնել։ Կոմբինացիոն գրոհի արդյունքում հարվածային դիրքում հայտնվեց Եվգենի Կոբզարը ու խփեց իր 6-րդ գնդակն ընթացիկ մրցաշրջանում։
Խփած գոլից հետո «Ուրարտուի» ֆուտբոլիստները էլ ավելի մեծ խանդավառությամբ սկսեցին գործել՝ ստեղծելով գոլ խփելու մի շարք հնարավորություններ։
Առաջին խաղակեսի վերջնամասում տանտերերին հաջողվեց խփել նաև 2-րդ գոլը։ «Ուրարտուի» կազմում պաշտոնական առաջին խաղում իր գոլերի հաշիվը բացեց Իգոր Պադերինը։
Երկրորդ խաղակեսն էլ անցավ բավականին հետաքրքիր պայքարում։ «Ուրարտուն» կարող էր զարգացնել հաջողությունը։ Նպաստավոր դիրքերում հայտնվեցին Սեմյոն Սինյավսկին ու Խուան Ասոկարը, բայց վրիպեցին։
«Ուրարտու» — «Լոռի» 2-0
1-0՝ Եվգենի Կոբզար (12՛), 2-0 Իգոր Պադերին (44′):

«Ուրարտու» 1. Անատոլի Այվազով, 5.Հակոբ Հակոբյան, 19.Եվգենի Օսիպով, 8. Յուրիցա Գրգեց, 99. Ռոբերտ Դարբինյան, 29. Պետեր Մուտումոսի, 11. Իգոր Պադերին (Մարկո Բրտան 85′), 7. Արամ Բարեղամյան, 9. Եվգենի Կոբզար (Կարեն Մելքոնյան 78′), 18. Խուան Ազոկար (Տայմուրազ Տոբոև 72′), 93. Սեմյոն Սինյավսկի:
Պահեստայիններ՝ 24. Արսեն Բեգլարյան, 6. Էբերտ Կարդոսո, 4. Արսեն Եղիազարյան, 77. Էրիկ Սիմոնյան, 91. Մարկո Բրտան, 78. Գևորգ Տարախչյան, 17. Տայմուրազ Տոբոև, 10. Կարեն Մելքոնյան, 26. Ռեդա Բելլահսենե:
«Լոռի» 1.Միքայել Մեիրա, 24. Յելուե Ալեքսանդր Պրիմաել, 19. Տոդե Դակովիչ (Ռոբերտ Մինասյան 69′), 15. Ալեքսիս Բենդ, 44. Խուան Բրավո (Քրիստիան Խիմենես Ռոդրիգես 45+2′), 5. Դեյվիդ Ուֆուոմա Ջուլիուս, 8. Սարգիս Շահինյան, 28. Ռուսլան  Զաերկո, 16. Չաբիեր Աուզմոնդի, 9. Ագուստին Մազիերո, 10. Ջոնել Դեսիրե (Դավիթ Ղանդիլյան 66′):
Պահեստայիններ՝ 13. Վարդան Շահատուն, 31. Դիեգո Բարրիոս Պերես, 7. Ռոբերտ  Մինասյան, 11. Դավիթ Ղանդիլյան, 21. Արթուր Ավագյան, 23. Դավիթ Փարեմուզյան, 27. Քրիստիան Խիմենես Ռոդրիգես, 29. Միհրան Մանասյան, 99. Արման Մկրտչյան:

©2020 Armenian Soccer