Փետրվարի 26-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում ՀՖՖ ՄԿԱ բաժնի պետ Խորեն Զարգարյանի ծառայողական գրության քննարկման արդյունքում որոշվեց «Ալաշկերտ» ՖԱ-ի ֆուտզալի 2020-2021թթ ՀՀ բարձրագույն առաջնությանը հետագա մասնակցությունից հրաժարվելու համար, ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 40-րդհոդվածի 3-րդ կետի համաձայն` «Ալաշկերտ ֆզ» թիմին հանել ֆուտզալի ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունից, «Ալաշկերտ» ՖԱ-ին տուգանել 500000 դրամի չափով:
Հիշեցնենք, որ մինչ այս «Ալաշկերտ» ՖԱ-ն ՀՀ 1-ին խմբի առաջնությունից հանել էր նաև «Ալաշկերտ-2» թիմին:
©2021 Armenian Soccer