Armenian Soccer
Armenian Soccer

«Վեստ Արմենիան» Սիսիանում հաղթեց «Լեռնային Արցախին» ու շրջանցեց «Սևանին»

Այսօր  կայացան  ՀՀ  1-ին խմբի ընթացիկ առաջնության 18 –րդ տուրի առաջին 2 հանդիպումները:  Գյումրիում  «Շիրակ -2»-ը  հյուրընկալեց առաջատարներին մոտենալ ձգտող  «Նորավանքի»  հետ:Դրամատիկ ու դիտարժան   պայքարում ընթացած խաղում գրանցվեց 2:2  հաշվով:
Սիսիանի ֆուտբոլի ակադեմիայի   մարզադաշտում Լ«եռնային Արցախը»  հանդիպեց առաջատարների  խմբում գտնվող «Վեստ Արմենիային: Հյուրերը, որ լրջորեն պայքարում են պրիմեր լիգայում հանդես գալու ուղեգրի համար, 4:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին:  Այս հաղթանակը հնարավորություն տվեց 14 խաղում վաստակած 31 միավորով    «Վեստ-Արմենիային»   2 միավորսվ առաջ  անցել «Սևանից»   ու  շրջանցելով վերջինիս, հայտնվել  2-րդ  հորիզոնականում:    12 խաղում իր ակտիվում 33 միավոր   գրանցած    ԲԿՄԱ  շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային  աղյուսակում:

©2021 Armenian Soccer