Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Ալաշկերտ» — «Մաքքաբի» հանդիպման տոմսերն արդեն հասանելի են առցանց տարբերակով՝ https://tickets.ffa.am/ կայքում:
Այս մասին տեղեկացնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը:
Տոմսերն արժեն 500 դրամ: Յուրաքանչյուր օգտատեր իր հաշվից կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս: Առցանց տարբերակով տոմս գնած յուրաքանչյուր 100-րդ օգտատերը անակնկալ նվեր կստանա:
Հիշեցնենք, որ խաղը կկայանա դեկտեմբերի 9-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, Երևանի ժամանակով 21:45-ին:
Ի դեպ, շուտով «Ալաշկերտ» — «Մաքքաբի» հանդիպման տոմսերը հասանելի կլինեն նաև տոմսարկղերում:
©2021 Armenian Soccer