Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» միավորներ կորցրեց «Ուրարտուի» հետ խաղում

VBET APL

 

«Ուրարտու»-«Արարատ-Արմենիա» խաղով մեկնարկեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 16—րդ տուրը:

«Ուրարտու» մարզադաշտում կայացած խաղում առաջին խաղակեսում տարածքային առավելությունը հյուրերինն էր: Առաջատարը շատ ավելի էր պահեր ստեղծում, սակայն՝ անարդյունավետ: Երկրորդ խաղակեսում խաղը հավասարվեց, ինչի տրամաբանական ավարտն էլ գոլազուրկ ոչ-ոքին էր:

«Ուրարտու» — «Արարատ-Արմենիա» 0։0

Երևան, «Ուրարտու» մարզադաշտ

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

 

Այս հանդիպումից հետո «Արարատ-Արմենիան» 40 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ուրարտուն» 15 միավորով՝ 6-րդն է։ Հիշեցնենք, որ մրցաշարային աղյուսակն արդեն 9 թիմ ունի՝ առանց առաջնությունից հանված «Սևանի»:

Տուրի հաջորդ խաղային օրը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 4-ին: Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում «Նորավանքը» կընդունի «Ալաշկերտին», իսկ «Հանրապետականում» կմրցեն «Արարատն» ու ԲԿՄԱ-ն:

 

©2021 Armenian Soccer