ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիր «Ալաշկերտը» Երևանում եվրոլիգայի որակավորման 1 –ին փուլի խաղում չկարողացավ հաղթահարել իրեն ոչնչով չգերազանցող Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ «Ռենովային»: Եղիշե Մելիքյանի թիմը 1 –ին խաղակեսում իր կամքն էր թելադրում հակառակորդին սակայն գրոհները դանդաղ էր զարգացնում, ու երզափակիչ հարվածները չէին հասնում նպատակին: Իսկ 2 –րդ խաղակեսում գործեց «ֆուտբոլի չգրված օրենքը`դու չես խփում, քեզ են խփում»: 58 –րդ րոպեին հյուրերը անկյունայինի խաղարկումից հետո խփեցին միակ հաղթական միակ գոլը: Աչքի ընկավ Նենադ Միշկովսկին: Դրանից հետո «Ալաշկերտի» մարզչի թիմի կազմում կատարած փոփոխությունները էական փոփոխություն չմտցրեցին նրան գլխավորած թիմի խաղում: «Ալաշկերտի» խաղային ձեռագիր վրա իր ադեցություն թողեց, հատկապես Մարմենտինիի բացակայությունը: «Ալաշկերտը» հայկական 2 –րդ թիմն էր, որ լքեց եվրոլիգայի ընթացիկ խաղարկությունը:
©2020 Armenian Soccer