Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ բարձրագույն խմբի նորեկ «Վանը» 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց ու ստանձնեց առաջատարի դերը

ՀՀբարձարգույն խմբի 3–րդ տուրից չհետաձգված միակ խաղում Չարենցավանի քաղաքային մարզադաշտում   ստուգատեսի նորեկ «Վանը»  սեփական հարկի տակ հյուրընկալեց Երևանի «Փյունիկին»: Առաջին խաղակես վերջնամասում`43 –րդ րոպեին տանտերերից Ստեֆան Աջումանիի  փոխանցումցի հետո Կուասի Եզան  խփեց հանդիպման միակ  ու հաղթական գնդակը:Այն ՍևադաԱրզումանյանի գլխավորած  թիմի`«Վանի» 2 –րդ անընդմեջ հաղթանակն էր,  որի շնորհիվ    2հանդիպումներում 100տոկոսանոց արդյունք`      6 միավոր  վաստակած ստուգատեսի   նորեկը  անսպասելիորեն  ստանձնեց առաջնության միանձնյա առաջատարի դերը: Արտակ Օսեյանի գլխավորած «Փյունիկն» անցկացրած 3 խաղում 2 –րդպարտությունը կրեց: »Փյունիկի» կազմում հանդիպման  լավագույն խաղացող  ճանաչված Արաս Օզբիլիսը , ով սկսել էր հաջողությամբ համագործակցել    թիմի նորեկ Կոբյալկոյի հետ, չկարողացավ փրկել իր թիմին պարտությունից:  

©2020 Armenian Soccer