Մայիսի 4-ին կայացան ֆուտզալի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչների 2-րդ հանդիպումները:
Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, «Արարատ-Արմենիան» հաղթեց «Լուսառատին» 13։4 հաշվով: Գործող չեմպիոն «Լեոն» 5։1 հաշվով առավելության հասավ ՀՊՏՀ-ի նկատմամբ:
Այսպիսով՝ Ֆուտզալ ՀՀ բարձրագույն խմբի չեմպիոնությունը կվիճարկեն «Արարատ-Արմենիան» և «Լեոն»։ Չեմպիոնը կհռչակվի եզրափակչում 2 հաղթանակ տարած թիմը:
©2021 Armenian Soccer