Armenian Soccer
Armenian Soccer

Կայացավ «ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար — Հայաստան 2021» ծրագրի պաշտոնական բացումը

Մայիսի 4-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի Հիմնադրամի համատեղ «ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար — Հայաստան 2021» ծրագրի պաշտոնական բացումը։

Հայաստանը ՖԻՖԱ-ի Հիմնադրամի կողմից ընտրվել է որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր։

Ծրագրի շրջանակներում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կանցկացվի մեկշաբաթյա ճամբար՝ անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և Արցախից տեղահանված ընտանիքների՝ նախապես ընտրված 12-14 տարեկան 100 երեխաների համար։

©2021 Armenian Soccer