Եվս մեկ քայլ դեպի ֆուտզալի 2022թ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ:Ինչպես հյատնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից,ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ խաղում ևս հաղթեց Բուլղարիայի ընտրանուն և դուրս եկավ ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլ:
Դեկտեմբերի 9-ին՝ Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում, կայացավ ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց 3:1 հաշվով և դուրս եկավ ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլ: Այս փուլում ՀՀ ընտրանու ընդգրկվել է 2-րդ խմբում և կմրցի Ռուսաստանի, Ֆրանսիայի և Վրաստանի հավաքականների հետ։
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հանդիպումը սկսեց հետևյալ կազմով․
12․ Լուան Բարբոսա, 10․ Սարո Գալստյան, 11․ Գարեգին Մաշումյան, 14․ Կելսոն, 20․ Վիտինյո։
Պահեստայիններ․ 19․ Ռոբերտ Բոյարկին, 2․ Հակոբ Ուզունյան, 3․ Գամլետ Մանուկյան, 5․ Էնրիկե, 7․ Վլադիմիր Սանոսյան, 9․ Սարգիս Մարգարյան, 13․ Արթուր Մելքոնյան, 15․ Դավիթ Ասլանյան, 17․ Անդրանիկ Կարապետյան։
Հայաստան-Բուլղարիա՝ 3:1 (1:0)
Վառնա, Սպորտի և մշակույթի պալատ
Մրցավար՝ Մոշե Բոհբոթ (Իսրայել)
Գոլերը՝ Դավիթ Ասլանյան, 10″47″, Սարո Գալստյան, 28″09, Վլադիմիր Սանոսյան, 31″34 (Հայաստան), Վլադիմիր Բահարով, 28″00″ (Բուլղարիա):
©2020 Armenian Soccer