Armenian Soccer
Armenian Soccer

«Վեստ – Արմենիան» ընդհատեց ԲԿՄԱ-ի հաղթարշավը

Այսօր՝ դեկտեմբերի  9-ին  կայացան    ՀՀ  1-ին    խմբի  առաջնության  16 –րդ տուրի   վերջին 2 հանդիպումները:  Վաղարշապատի ֆուտբոլի  ակադեմիայի մարզադաշտում տեղի ունեցավ    ստուգատեսի    առաջատարների մասնակցությամբ  ընթացած  տուրի կենտրոնական  «Վեստ Արմենիա»  —  ԲԿՄԱ    հանդիպումը:Սկզբունքային   մրցամարտում   2:1 հաշվով   հաղթեց  Խորեն Վերնայանի ղեկավարությամբ  հանդես եկող «Վեստ Արմենիան»,  որը ընդհատեց 10 անպարտելի    հանդիպումների շարք անցկացրած  Ռաֆայել Նազարյանի  գլխավորությամբ հանդես  եկող ԲԿՄԱ-ին:
Գոլեր՝   Միխայիլ Ժաբկին, 4 (1:0),   Ստեփան Հարությունյան, 69 (2:0),   Նարեկ Աղասարյան, 90+ 2 (2:1):
Օրվա  երկրորդ  խաղում    «Ուրարտու-2»-ը կազմում  67-րդ րոպեին ասպարեզ մտած  Էրիկ Պետրոսյանը   88 –րդ րոպեին խփեց իր թիմի միակ ու հաղթական գոլը։ 76-րդ րոպեին   Գոռ  Լուլուկյանի կարմիր քրատ ստանալուց հետո  10 հոգով մնացած «Ուրարտու-2»-ը առավելության հասավ «Ալաշկերտ-2»-ի նկատմամբ։
Այժմ  11 խաղ  անցկացրած  ԲԿՄԱ-ն 30 միավորով    շարունակում է  միանձնյա   գլխավորել մրցաշարային աղյուսակը: ԲԿՄԱ-ից  1 խաղ  ավելի գրանցած 28 և 25 միավորով ընթանում են 2 –րդ և 3 –րդտեղերում: անցկացրած «Վեստ Արմենիան» և և «Սևան»   իրենց ակտիվում:  

©2020 Armenian Soccer