Ապրիլի 9-ին՝ Երևանում, կայացավ ՈՒԵՖԱ Եվրո 2022-ի որակավորման խմբային փուլի 5-րդ տուրի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը զիջեց աշխարհի գործող փոխչեմպիոններին 2:5 հաշվով:
Հայաստան-Ռուսաստան՝ 2:5 (0:3),
Երևան, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Ալեմ Բայրովիչ (Բոսնիա և Հերցեգովինա)
Գոլերի հեղինակներ՝ Աֆանասև, 7’55”, 19’59”, Ասլանյան (ինքնագոլ), 9’33”, Կուձիև, 35’42”, Սոկոլով, 37’36” (Ռուսաստան), Ասլանյան, 27’34” (Հայաստան)
Նույն խմբի Թբլիսիում տեղիունեցած Վրաստան- Ֆրանսիա խաղում 3:2 հաշվով հաղթանակ տոնեցին վրաստանցիները: 5 տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով` 15 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է ՌԴ ընտրանին: Վրաստանի հավաքականը 10 միավորվ ընթանում է 2-րդ տեղում: ՀՀընտրանին իր ակտիվում գրանցած 1 միավոր 4 թիմերի պայքարում եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Իսկ 2 միավոր վաստակած Ֆրանսիայի հավաքականն ընթանում է 3 –րդ տեղում:
ՀՀ հավաքականը խմբային մրցաշարի եզրափակիչ`6-րդ տուրում ապրիլի 14-ին ժամաը 21:00-ին Փարիզում ուժերը կչափի Ֆրանսիայի ընտրանու հետ: Իսկ խմբի մյուս զույգի՝ Ռուսաստան — Վրաստան հանդիպումը կայանալու է ապրիլի 12-ին ՌԴ-ի Շչելկովո քաղաքում ժամը 18:00-ին:
©2021 Armenian Soccer