Հունվարի 17-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում ընկերական հանդիպում անցկացրեց: Մրցակիցը Մոլդովայի ընտրանին էր: Խաղի ընթացքում զիջելով1 (1:2) հաշվի մեջ` Հայաստանի հավաքականը կամային հաղթանակ կորզեց՝ խաղավերջում ձևակերպելով 3:2 հաշիվը:
Հայաստան-Մոլդովա` 3:2
ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Գոլեր. 1:0`Գարեգին Մաշումյան (10′), 1:1` Կոստանտին Նիցա (14′), 1:2` Յուլիան Կոժոկարու (30′), 2:2` Սարո Գալստյան (37′), 3:2` Էնրիկե (37′):
Զգուշացումներ` Կելսոն (13′), Լեոնիդ Պոդլեսնով (23′):
Հայաստան՝
12.Լուան Բարբոսա, 20. Վիտինյո, 10. Սարո Գալստյան (ա), 11. Գարեգին Մաշումյան, 14. Կելսոն
Պահեստայիններ` 26. Ռոբերտ Բոյարկին, 17. Անդրանիկ Կարապետյան, 2. Հակոբ Ուզունյան, 6. Գոռ Սարգսյան, 7. Սարգիս Նասիբյան, 5. Էնրիկե դա Սիլվա, 15. Դավիթ Ասլանյան, 8. Մամիկոն Ոսկանյան, 9. Սարգիս Մարգարյան
Մոլդովա՝
12 Օլեգ Կիտորոյագի (ա), 7. Սերգիու Նիկոլայչուկ, 13. Միխալ Բոգացիուս, 3. Սերգիու Մունտյաու, 10. Լեոնիդ Պոդլեսնով:
Պահեստայիններ` 1. Ալեքսեյ Կապսամուն, 11. Յուլիան Կոժոկարու, 8 Կոստանտին Նիցա, 14. Կոստանտին Գուրժուլ, 9. Իոն Անտոն, 4. Կրիստիան Կրասնով, 6. Դումիտրի Գրաուր, 5. Վիկտոր Նեգարա, 2. Մարին Ստան:
©2020 Armenian Soccer