Armenian Soccer
Armenian Soccer

«Տամբովի» դարպասապահ Վլադիմիր Սուգրոբովը համալրեց «Փյունիկի» կազմը

ՀՀ  փոխչեմպիոն Երևանի «Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել  «Տամբովի» 23-ամյա դարպասապահ Վլադիմիր Սուգրոբովի հետ: Ինչպես հայտնում երևանյան ակումբի մամւոլի ծառայությունից, ֆուտբոլիստը «Փյունիկում» կխաղա վարձակալական հիմունքներով, 6 ամիս ժամկետով:
Բացի «Տամբովից» Սուգրոբովը հանդես է եկել նաև Սոկոլում (Սարատով), «Արարատում» (Մոսկվա), «Անժիում» (Մախաչկալա) և «Բալթիկա» (Կալինինգրադ) ակումբներում:
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և ամենայն բարիք է մաղթում Վլադիմիր Սուգրոբովին:

©2020 Armenian Soccer