Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Բուլղարիայի Վառնա քաղաք, որտեղ դեկտեմբերի 6-ին և 9-ին կկայանան ՈւԵՖԱ ԵՎՐՈ 2020 որակավորման փլեյ-օֆֆ փուլի Բուլղարիա-Հայաստան հանդիպումները: Մեր ազգային թիմը մրցավայր է մեկնել հետևյալ կազմով`
Ռոբերտ Բոյարկին — ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ», Ռուսաստան
Լուան Մյուլլեր Բարբոսա – «Ֆունդաո», Պորտուգալիա
Էմին Ղարաբեքյանս — «Մոբելկարիմի», Պորտուգալիա
Սարո Գալստյան — «Լեո»
Անդրանիկ Կարապետյան — «Լեո»
Գարեգին Մաշումյան — «Լեո»
Հակոբ Ուզունյան — «Լեո»
Կելսոն Վինիսիուս — «Բեթուն», Ֆրանսիա
Վիկտոր Դե Սոուզա – «Լյուբավա», Լեհաստան
Էնրիկե Դա Սիլվա — «Բեթուն», Ֆրանսիա
Դավիթ Ասլանյան – «Սիպար», Տաջիկստան
Համլետ Մանուկյան — «Սիբիրյակ» Նովոսիբիրսկ, Ռուսաստան
Սարգիս Մարգարյան — «Բորիսով-900», Բելառուս
Վլադիմիր Սանոսյան – «Դինամո» Սամարա, Ռուսաստան
Արթուր Մելքոնյան – «Ստալիցա», Բելառուս
Ռաֆիկ Բաղդասարյան – «Սիգմա-Կ», Ռուսաստան
Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել են Վառնա քաղաքի «Ռոսլին Դիմյատ» հյուրանցում:
Դեկտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20։30-ին, կկայանա Բուլղարիա-Հայաստան առաջին հանդիպումը։ Պատասխան հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին՝ Երևանի ժամանակով ժամը 19։00-ին։
©2020 Armenian Soccer