Armenian Soccer
Armenian Soccer

Ծննդյանդ տարեդարձի 50-ամյակը շնորհավոր լեգենդար ավագ

Այսօր`դեկտեմբերի 5-ին   լրացավ ՀՀ ազգային հավաքականի և  Գյումրիի «Շիրակի» նախկին ավագ՝ անխոնջ պաշտպան Հարություն Վարդանյանի  ծննդյան 50 –ամյակի հոբելյանը:
Հայկական ֆուտբոլի պատմության  մեջ լավագույն պաշտպաններից մեկն համարվող  ճանաչված նախկին ֆուտբոլիստը  Հայաստանում, Գերմանիայում  և   Շվեյցարիայի ունեցած ելույթներից և  մարզական կարիերան  ավատելուց հետո    ներկայումս  բնակվում է Փարիզում,  որտեղ զբաղվում է    մարզչական գործնությամբ ու նաև գործարարությամբ:  
Aremnian-soccer.com կայքի ողջ անձնակազմը շնորհավորում  գյումրեցի անվանի ու բարձակարգ ֆուտբոլիստին   ծննդյանդ օրվա առթիվ և  մաղթում ամենայն բարիք ու հաջողություններ:Եվ հավատում է,  որ նա մի օր արժանիորեն  տեղ կունենա    նաև  ՀՀազգային  ընտրանու մարզչական շտաբում:
Հարություն Վարդանյանը ՀՀազգային հավաքականի կազմում  1994-2004թթ 63 հանդիպում է անցկացրել ու 1 գոլի  հեղինակ է դարձել:Նա  իր հայրենի  Գյումրիի  «Շիրակի» կազմում 1989- 1997թթ  մասնակցել է ՀՀբարձրագույն խմբի առաջնությունների  225 հանդիպման,որոնց ընթացքում 56 գոլ է հեղինակել:

Հայկական   ֆուբոլում մեծ ավանդ ունեցող  Հարություն Վարդանյանն  իր ֆուտբոլային  կարիերայի ընթացքում Հայաստանից զատ ելույթներ է ունեցել նաև Գերմանիայում և Շվեյցարիայում: Նա ՀՀ եռակի չեմպիոն և փոխչեմպիոն է,1996թ Հայաստանի սուպերգավաթակիր, 1997թ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել, 2003/2004թթ մրցաշրջանում «Սերվետի» կազմում դարձել է Շվեյցարիայի  առաջնության բրոնզե մեդալակիր:     Իր  մասնակցած թիմերում ամբողջությամբ նա անցկացրել է 524 հանդիպում և խփել է 68 գոլ։
Հայկական   ֆուտբոլում մեծ ավանդ ունեցող   Վարդանյանը վերջին  տարիներին բնակվում է Փարիզում,  որտեղ զբաղվում է    մարզչական գործնությամբ   ու նաև գործարարությամբ:  Վարդանյանի գլխավորությամբ  հանդես եկած  Արևմտյան Հայաստանի   ընտրանին    Արցախում     ընթացած  չճանաչված երկրների 2019թ Եվրոպայի գավաթի խաղարկությունում     պատվաբեր 2-րդ տեղը գրավեց: Ծնունդդ   տարեդարձի  50 –ամյակի  հոբելյանը   շնորհավոր լեգենդար ավագ:

©2020 Armenian Soccer